Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարեն Կարապետյանի որոշումներով՝ չորս նախարարների պարտականությունների կատարումը դրվել է տեղակալների վրա

Կարեն Կարապետյանի որոշումներով՝ չորս նախարարների պարտականությունների կատարումը դրվել է տեղակալների վրա
27.04.2018 | 13:19

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի վրա:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Կարեն Կարապետյանի մյուս որոշումներով՝ Կրթության և գիտության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի վրա, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պարտականությունները՝ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա, Բնապահպանության նախարարի պարտականությունները՝ նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի վրա։

Հիշեցնենք, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր էր դրել Հրաչյա Ռոստոմյանը, իսկ ՀՅԴ-ական նախարարների պաշտոնակատարներ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը և Արծվիկ Մինասյանը դադարեցրել էին պարտականությունների կատարումը, քանի որ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիոն կառավարությունից:

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ